«Վեոլիա ջուրն» ասաց, թե որն է ջրանջատումների պատճառը

Ջուր
Վերջին շրջանում վթարային ջրանջատումների քանակը նորման գերազանցել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ անդրադարձ կատարվեց «Վեոլիա ջրի» հետ կապված խնդիրներին, ջրանջատումներին։ Նշենք, որ վերջերս քաղաքացիները սոցիալական ցանցերում անընդհատ բողոքում են երկար ժամանակով ջրանջատումներից։
«Վթարային ջրանջատումների քանակը նորմայից ավելի՞ է եղել. ես պարբերաբար բողոքներ եմ ստանում»,–հետաքրքրվեց Երևանի փոխքաղաքապետ Ավինյանը։
Ի պատասխան «Վեոլիա Ջուր» ՓԲԸ–ի ներկայացուցիչը նշեց, որ վերջին շրջանում, այո, վթարային ջրանջատումների քանակը նորման գերազանցել է։
«Պատճառը հին, քայքայված ջրագծերն են»,–ընդգծեց ՓԲԸ ներկայացուցիչը։
Նշենք, որ ՀՀ մի շարք մարզերում և Երևանի տարբեր համայնքներում պարբերաբար տեղի են ունենում ջրանջատումներ։ Քաղաքացիները սոցցացներում այս ընթացքում բողոքի ալիք են բարձրացրել` նշելով, որ ամռան այս շոգ ամիսներին` +40...+42 աստիճանի պայմաններում, անթույլատրելի են նման քանակով ջրանջատումները։