ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի - Sputnik. Սևանա լճում ջրահեղձ եղած քաղաքացին Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսանդր Սենչենկոն է։ Այս մասին հայտնել են Sputnik Արմենիայի աղբյուրները։
Հիշեցնենք, որ երեկ ժամը 20:17-ի սահմաններում Սևանա լճի 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարներն ափից 25 մ հեռավորության վրա նկատել էին քաղաքացու, ով լողալիս անհետացել է։
Ջրափրկարարները լողալով մոտեցել էին տվյալ հատված, մոտ 1․5 մ խորությունից դուրս բերել քաղաքացուն և ռետինե մոտորանավակով տեղափոխել ափ:
Շտապօգնության աշխատակիցներն արձանագրել էին քաղաքացու մահը։