ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Սևանա լճում, 2-րդ հանրային լողափից մոտ 700 մետր հեռավորության վրա 4 քաղաքացի հեծանվանավակով շրջվել է, նրանց փրկարարները դուրս են բերել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 14-ին։
«Սևանա լճի 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են, որ ափից մոտ 700 մետր հեռավորության վրա քաղաքացիները հեծանվանավակով շրջվել են և գտնվում են շրջված նավակի վրա։ Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ»,– ասված է հաղորդագրությունում։
Պարզվել է, որ հեծանվանավակով շրջված անձինք ՌԴ քաղաքացիներ են եղել։