ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Նորվեգական «Kongsberg Gruppen» միջազգային տեխնոլոգիական խումբն Ուկրաինային ԱԹՍ-ների դեմ պայքարի համակարգ կմատակարարի, որի արժեքը 740 մլն նորվեգական կրոն է (70,8 մլն դոլար): Տեղեկությունը հայտնում է Նորվեգիայի կառավարությունը։
Նշվում է, որ թանկարժեք համակարգի մատակարարումն իրականացվելու է Ուկրաինայի աջակցության միջազգային հիմնադրամի (IFU) միջոցով, որի հիմնական ներդրողը Նորվեգիան է:
Ռուսաստանն ավելի վաղ ՆԱՏՕ-ի երկրներին բողոքի նոտա էր հղել Ուկրաինային ռազմամթերք մատակարարելու համար։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ ցանկացած բեռ, որն Ուկրաինայի համար նախատեսված ռազմամթերք կպարունակի, Ռուսաստանի համար օրինական թիրախ կդառնա։ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել էին, որ ՆԱՏՕ-ի երկրները, Ուկրաինային ռազմամթերք մատակարարելով, կրակի հետ են խաղում։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ընդգծել էր, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենք տրամադրելը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը և բացասական ազդեցություն է թողնում։