ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները չեն կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանական գերատեսչությունը կրկին հերքող տեղեկություն է տարածել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի - Sputnik. ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներ չեն կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ադրբեջանական կողմը շարունակում է ապատեղեկատվություն տարածել, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն օգոստոսի 14-ին` ժամը 09:20-12:35-ը, կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,–ասված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ այսօր առավոտյան ևս Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն էր տարածել։ ՀՀ ՊՆ կրկին հերքեց, ասելով, որ օգոստոսի 13-ի 22։45-ից օգոստոսի 14-ի ժամը 07:05-ը ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել սահմանագոտու արևելյան և հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։