ՀՀ ԶՈւ-ն ռազմական տեխնիկա չի կենտրոնացրել հայ-ադրբեջանական սահմանին. ՊՆ–ն հերքում է

Գեղարքունիք
ՀՀ ՊՆ–ն ևս մեկ անգամ հայտարարել է, որ ՀՀ-ն Լեռնային Ղարաբաղում բանակ չունի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. ՀՀ զինված ուժերը մեծ քանակությամբ զենք, ռազմական տեխնիկա և անձնակազմ չեն կենտրոնացրել հայ-ադրբեջանական սահմանին։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել` ասելով, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրություննչի համապատասխանում իրականությանը:
Բացի այդ, անդրադառնալով Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ տեղ գտած մեկ այլ կեղծ պնդման, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ հայտարարել է, որ ՀՀ-ն Լեռնային Ղարաբաղում բանակ չունի:
Րոպեներ առաջ ՀՀ ՊՆ–ն հերթական հերքումն էր տարածել` նշելով, որ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներ չեն կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ադրբեջանական կողմը շարունակում է ապատեղեկատվություն տարածել։
Իսկ երեկ` օգոստոսի 13–ին, ժամը 20:30-20:50-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ էին բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: