ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի - Sputnik. Շախմատի Հայաստանի պատանեկան հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Նիդեռլանդների Էյնդհովեն քաղաքում անցկացվող շախմատի մինչև 16 տարեկանների համաշխարհային օլիմպիադայում։ Այս մասին տեղեկանում ենք chess24.com-ից։
Երկրորդ տուրում հայ շախմատիստները մրցել են Անգլիայի թիմի հետ և առավելության հասել 3,5:0,5 հաշվով։
Հաղթանակներ են գրանցել Ռոբերտ Փիլիպոսյանը, Էրիկ Գասպարյանը և Նվարդ Հայրապետյանը, Բենիկ Ագասարովը վաստակել է կես միավոր։
Առաջին տուրում Հայաստանի թիմը 4:0 հաշվով պարտության էր մատնել ճապոնացիներին։
U16 շախմատային օլիմպիադան մեկնարկել է օգոստոսի 13-ին, կավարտվի օգոստոսի 18-ին։
Շվեյցարական մրցակարգով կանցկացվի 9 տուր։