ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցնցված է է Գյումրի–Երևան ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի լուրից: Նա գրառում է արել ֆեյսբուքյան էջում` ցավակցություն հայտնելով զոհերի բոլոր հարազատներին։ Գործադիրի ղեկավարը շեշտել է, որ ճանապարհային անվտանգության խնդիրը կառավարության օրակարգի առաջնահերթությունների թվում է:
«Ցնցված եմ Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի լուրից: Երկու ավտոմեքենաները, ըստ նախնական տեղեկությունների, ունեցել են և՛ տեխզննում, և՛ ԱՊՊԱ պայմանագիր, վարորդները ունեցել են իրավազոր վարորդական իրավունքներ: Մնացած հարցերի պատասխանը կտա քննությունը»,– գրել է նա։
ՀՀ վարչապետի խոսքով` ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու համար ձեռնարկվում են լրացուցիչ քայլեր։ Նա վստահ է, որ դրանք կարող են առավել արդյունավետ լինել այդ թվում աշխատանքային, տեխնիկական, ճանապարհային ստանդարտների առավել հետևողական ներդրման և վերահսկման միջոցով:
Փաշինյանը նաև նշել է, որ թեպետ մեր երկրում ավելանում է ավտոմեքենաների թիվը, միաժամանակ 2022 թվականին 2021-ի համեմատ ճանապարհատրանսպորտային պատահարների զոհերի թիվը նվազել է:
Հիշեցնենք` ողբերգական վթարը տեղի է ունեցել օգոստոսի 14-ին` ժամը 00:20-ի սահմաններում։ Լանջիկ գյուղի վարչական տարածքում
բախվել են «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և 33-ամյա Հ.Պ.–ի վարած «ZIL» մակնիշի բեռնատարը։ Վթարի զոհ է դարձել 11 մարդ։
բախվել են «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և 33-ամյա Հ.Պ.–ի վարած «ZIL» մակնիշի բեռնատարը։ Վթարի զոհ է դարձել 11 մարդ։
Տուժածների հարազատները Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնել են, որ խումբը վերադառնում էր Արևմտյան Հայաստանից, ուր մեկնել էին «Համշեն տուր» ընկերության հետ։