Բելգորոդի մարզում մեկ օրում 5 ԱԹՍ է խոցվել. մարզպետ

Վյաչեսլավ Գլադկով
Երեկ Բելգորոդի մարզում չորս վարչական շրջան է հարձակման ենթարկվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Բելգորոդի մարզի հինգ մունիցիպալիտետ անցած օրվա ընթացքում գնդակոծվել են ուկրաինացի զինվորականների կողմից, դրանցից չորսի ուղղությամբ գրոհել են ԱԹՍ-ներով, հինգ անօդաչու թռչող սարք հաջողվել է խոցել: Տեղեկությունը Telegram-ում հայտնել է Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
Նա նշել է, որ ԱԹՍ–ներ են խոցվելԲելգորոդի և Գրայվորոնի շրջաններում։ Բելգորոդում անօդաչու թռչող սարքի պայթյունի հետևանքով 10-ամյա աղջիկ է տուժել, բժիշկները նրա վիճակը բավարար են գնահատում:
Արձակվել է 44 արկ, 7 պայթուցիկ սարք էլ նետվել է ԱԹՍ-ից։
ՌԴ–ն հրթիռային հարված է հասցրել Իվանո-Ֆրանկովսկի ռազմական օդանավակայանին. ՊՆ
Տարածաշրջանի ղեկավարի տրամադրած տեղեկությունների համաձայն՝ Բելգորոդի մարզի տարածքը վերջին մի քանի օրվա ընթացքում անօդաչու թռչող սարքերի հարձակումների է ենթարկվում: Երեկ անօդաչու թռչող սարքերով գրոհել են Բելգորոդ քաղաքը, Բելգորոդի, Վոլոկոնովսկի, Կրասնոյարուժսկի և Շեբեկինսկի շրջանները։ Բելգորոդում հարձակման հետևանքով մեկ տնատիրություն է վնասվել խոցված անօդաչու թռչող սարքի բեկորներից, մնացած դեպքերում հարձակումները բացասական հետևանքների չեն հանգեցրել:
Բելգորոդի մարզում ուկրաինական անօդաչու է խոցվել. ՌԴ ՊՆ