Բելգորոդի մարզում երկու ուկրաինական դրոն է ոչնչացվել ․ ՌԴ ՊՆ

Արխիվային լուսանկար
Տուժածներ և ավերածություններ չկան:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի - Sputnik. Ռուսական հակաօդային պաշտպանության ուժերը Բելգորոդի մարզի երկնքում ոչնչացրել են ուկրաինական երկու ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարք: Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։
«Օգոստոսի 14-ին, ժամը 12:15-ի և 12:45-ի սահմաններում, կանխվել են ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարքերով Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ ահաբեկչական հարձակումներ իրականացնելու Կիևի փորձերը»,-ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:
Նշվում է, որ տուժածներ և ավերածություններ չկան: