Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Վերին Շորժայի դիրքերի ուղղությամբ. կա ծանր վիրավոր

Արխիվային լուսանկար
Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է ծանր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի - Sputnik. Այսօր ժամը 19։50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով վիրավորվել է զինծառայող Ս. Դ.-ն։
Տեղեկությունը հայտնում են Հայաստանի Հանրապետության պաշտպանական գերատեսչությունից։
Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է ծանր։
Հիշեցնենք, որ ադրբեջանական զինված ուժերը օգոստոսի 13-ին, ժամը 20։30-20։50-ի սահմաններում նույնպես հրաձգային զենքերից կրակ էին բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված դիրքերի ուղղությամբ։
Նախորդ անգամ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների կրակոցների հետևանքով միջին ծանրության վիրավորում էր ստացել ՀՀ ԶՈւ զինծառայող Ն. Թ.-ն։ Միջադեպը տեղի էր ունեցել հուլիսի 12-ին, Տեղ գյուղի մոտակայքում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ կրակելու պատճառով։