ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Ազատ ոճի ըմբիշ, Եվրոպային եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը հայր է դարձել։ Այս մասին նա հայտնել է ինստագրամյան էջում։
Նա «սթորի» բաժնում լուսանկար է հրապարակել, որտեղ ծննդատանն է՝ փոքրիկին գրկած։ Արսենը նաև կից գրառում է կատարել` «պապայի սիրուն աղջիկ»։
Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտիկն ամուսնացել է 2022 թվականի հոկտեմբերին` Մասիս քաղաքի Սուրբ Թադեոս եկեղեցում։ Արսենի ընտրյալը Դիանա Ադիբեկյանն է, նրանք նշանադրվել էին 2021 թվականի օգոստոսի 27-ին։