ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ քանի դեռ նա երկրի ղեկավարն է, ապա չի ստորագրելու միասեռականների ամուսնության և երրորդ սեռի մասին օրենքներ։ Այս մասին նա հայտնել է TV Pink–ի եթերում։
«Բացի արական և իգական սեռերից, երրորդ սեռին կամ գենդերֆլյուիդներին (երբ անձն ասում է` իրեն մեկ կին է զգում, մեկ՝ տղամարդ) ընդունելու մասին փաստաթուղթ չեմ ստորագրի»,– հայտարարել է Վուչիչը։
Նրա խոսքով` սերբական հանրությունը ավանդական է։
«Քանի դեռ ես նախագահ եմ, չի կարելի (միասեռականների ամուսնությունների մասին օրենք ընդունել-խմբ.),– հավելել է նա։
Նրա խոսքով` Եվրամիությունից «իրենց վրա հարձակվում են» դրա պատճառով։