Կիև–Պեչորյան մայրավանքում վնասել են Փրկչի սրբապատկերը

Կիև–Պեչորյան մայրավանքում վնասել են Փրկչի սրբապատկերը
Ոստիկանությունը ձերբակալել է տղամարդուն։ Դեպքի վայր է ժամանել օպերատիվ–քննչական խումբը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Կիև–Պեչորյան մայրավանքի Ագապիտ Պեչերսկու տաճարում վանդալը, քարով երկու անգամ հարվածելով, վնասել է Փրկչի սրբապատկերը։ Այս մասին հայտնում է Ուկրաինական ուղղափառ կանոնիկ եկեղեցին (ՈւՈւԵ)։
Ինչպես նշվում է, տղամարդուն կանգնեցրել են հավատացյալները, նրան ոստիկանությունը ձերբակալել է։ ՈւՈւԵ–ի տվյալներով` դեպքի վայր օպերատիվ–քննչական խումբ է կանչվել։
Կիև–Պեչորյան մայրավանքը հիմնադրվել է XI դարում, այն Ռուսիայի հնագույն վանքերից է, ուղղափառության և լուսավորչության գլխավոր կենտրոններից մեկը։ Մայրավանքը, ինչպես և եկեղեցական ամբողջ գույքը, ազգայնացվել է 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո։ Խորհրդային տարիներին վանքը երկու անգամ փակվել է։ Այն վերածնունդ է ստացել XX դարի 80-ականների երկրորդ կեսին։
Ուկրաինայի իշխանությունները գրավել են Կիև-Պեչորյան մայրավանքի մասնաշենքերը
1988 թվականին ՈւԽՍՀ–ի նախարարների խորհրդի որոշմամբ Ռուս Ուղղափառ եկեղեցուն (ՈւԽՍՀ տարածքում այն ժամանակ Ռուս Ուղղափառ եկեղեցու ուկրաինական արքեպիսկոպոսություն (էքզարխատ) գոյություն ուներ) փոխանցվեցին Ներքին մայրավանքի առաջին օբյեկտները, իսկ 1990 թվականին ՈւԽՍՀ նախարարների խորհուրդը որոշեց վանքի տնօրինությանը փոխանցել մոտակա քարանձավները, Սուրբ Խաչ եկեղեցին, վանական խցերը, Տիրամոր սրբապատկերի «Կենարար աղբյուր» վանքն ու ևս մի շարք շինություններ։