«Կալաշնիկով» կոնցեռնը ևս մեկ «ՆԱՏՕ»-ական ինքնաձիգ է ստեղծել

ԱԿ–19 ինքնաձիգ
Կոնցեռնն ավելի վաղ ստեղծել է ԱԿ–19 ինքնաձիգի «երկար» տարբերակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. «Կալաշնիկով» կոնցեռնը ԱԿ–19 ինքնաձիգի ավելի կարճ տարբերակն է ստեղծել, որոնք հարմարեցված են ՆԱՏՕ–ի ստանդարտներով փամփուշտներին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ինքնաձիգը ներկայացված է «Կալաշնիկովի» դեմո–կենտրոնում։ Համաձայն տեղեկատվական ցուցանակի, այն սնվում է ՆԱՏՕ–ի 5.56*45 մմ ցածր իմպուլսներով փամփուշտներով։
Ավելի վաղ «Կալաշնիկով» կոնցեռնում ստեղծվել է ԱԿ-19 ինքնաձիգի երկար տարբերակը` նույն փամփուշտներով։