ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիաննը նախատեսում է առաջիկա օրերին այցելել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադ։ Տեղեկությունը հայտնում է իրանական TasnimNews կայքը։
Նշվում է, որ Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ֆեյսալ բեն Ֆարհանի՝ վերջերս Թեհրան կատարած դիվանագիտական այցի պատասխանն է։ Ակնկալվում է, որ այցի ընթացքում ուշադրություն կդարձվի հատկապես երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վրա։
Տեղեկություններ են շրջանառվում, որ այցը նախատեսվում է օգոստոսի 17-ին։