ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի քույրը՝ Մոնիկա Մխիթարյանը, ամուսնացել է։
Ֆուտբոլային գործակալ Ռաֆայելա Պիմենտան ինստագրամյան էջի «սթորի» բաժնում լուսանկար է հրապարակել, որտեղ Մոնիկա Մխիթարյանն ու նրա ամուսինն է՝ Թիերի Շիշը։ Լուսանկարին կից Պիմենտան գրառում է կատարել. «Շնորհավորում եմ՝ գեղեցիկ հարսնացու և բախտավոր փեսա»։
Հայ ֆուտբոլիստի քույրը 37 տարեկան է, իսկ նրա ընտրյալը` ֆրանսիական Elsan ընկերության գործադիր տնօրենն ու նախագահը` 53։
Sportball պարբերականը հայտնում է, որ զույգի պսակադրությունը տեղի է ունեցել հայկական մշակույթի համաշխարհային կենտրոններից մեկում՝ Սուրբ Ղազար կղզում: Սա այն նույն վայրն է, որտեղ ամուսնացել է Հենրիխ Մխիթարյանը։