ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի - Sputnik. Հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը Ռումինիայում հաղթել է «16th Arad Open Grand Prix Romania Classic» շախմատային մրցաշարում։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Հայկ Մարտիրոսյանը Ռումինիայի Արադ քաղաքում անցկացված «16th Arad Open Grand Prix Romania Classic» մրցաշարում 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր և զբաղեցրեց 1-ին հորիզոնականը: Երկրորդ հորիզոնականում է ամերիկացի Հանս Նիմանը, երրորդում` Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցիչ Նիկոլո Նիկոլովսկին։ Լրացուցիչ ցուցանիշներով առաջինը հայ շախմատիստն էր։
Նշենք, որ խաղացած 9 պարտիաներում Հայկ Մարտիրոսյանը 6 հաղթանակ է տարել և ևս երեքն ավարտել ոչ–ոքի արդյունքով։ Մրցաշարում նա ոչ մի պարտություն չի կրել։