ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Շիրակի մարզում` Գյումրի–Բավրա ավտոճանապարհին տեղի է ուենցել վթար. Վարդաղբյուր գյուղի մոտակայքում «GAZ» մակնիշի ավտոմեքենան մոտ 30 մ գլորվել է ձորը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
Դեպքի մասին ահազանգը ստացվել է օգոստոսի 13-ին, ժամը 09:35-ին։
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Ղոչի աղբյուր» կոչվող հատվածում «GAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 30 մ գլորվել ձորը»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ վարորդին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն: