Ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանը հայր է դարձել

Սարգիս Ադամյանը կնոջ հետ
Ադամյանը լուսանկար է հրապարակել, որին կից միայն ամսաթիվ է գրել` 2023 թվական, օգոստոսի 10։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Գերմանիայի «Քյոլնի» հարձակվող Սարգիս Ադամյանը հայր է դարձել։ Նա ինստագրամյան իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ երևում են փոքրիկի, կնոջ` Աննայի և իր ձեռքերը։
Լուսանկարին կից Ադամյանը միայն ամսաթիվ է գրել` 2023 թվական, օգոստոսի 10։
Նա բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել, մասնավորապես` «հիանալի նորություն», «չեմ համբերում, թե երբ եմ ծանոթանալու այս փոքրիկ մարդուկի հետ», «ամենալավը ձեր ընտանիքին», «փոքրիկ հրեշտակ» և այլն։
Սարգիս Ադամյանը հայր է դարձել
Նույն նկարն իր էջում հրապարակել է նաև ֆուտբոլիստի կինը և գրել, որ երեխան իրենց համար մեծ հրաշք է, բայց միևնույն ժամանակ շեշտել, որ ծննդաբերությունն, անսպասելիորեն բարդություններով է ընթացել։
«Ես հիմա պետք է վերականգնվեմ, ուժ հավաքեմ և բուժվեմ։ Փորձում ենք հաղթահարել այս ամենը»,– գրել է ազգությամբ գերմանացի, նախկին մոդել Աննա Ադամյանը (Աննա Վիլկե- խմբ.)։
Հիշեցնենք, որ Սարգիսն ու Աննան ամուսանցել են 2021 թվականի օգոստոսի 25-ին։