ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի - Sputnik. «Դինամո» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Մարսել Լիչկան հայտարարել է, որ կիսապաշտպան Արսեն Զախարյանին արդեն կարելի է համարել իսպանական «Ռեալ Սոսիեդադի» խաղացող։
«Արսենն այսօր կլինի մարզադաշտում, բայց արդեն կարող ենք ասել, որ նա «Ռեալ Սոսիեդադի» խաղացող է: Նա, ցավոք, մեզ հետ չի լինի խաղադաշտում, բայց խաղը կդիտի տրիբունայից»,- ասել է Լիչկան Match TV-ի եթերում:
Ինչպես հայտնում է Sport Express-ը, մինչև «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի «Ռեալ Սոսիեդադ» տեղափոխության գործարքի ավարտը մնում է կարգավորել անձնական պայմանագրի մանրամասները։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ակումբը 20-ամյա ֆուտբոլիստի համար կվճարի 12 միլիոն եվրո՝ գումարած բոնուսներ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բասկյան ակումբը 20-ամյա ֆուտբոլիստի համար կվճարի 12 միլիոն եվրո գումարած բոնուսներ։
Ռուսաստանի պրեմիեր լիգայի 2022/2023 մրցաշրջանում Արսեն Զախարյանն անցկացրել է 27 հանդիպում, դարձել է 4 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: Կիսապաշտպանը նաև 10 խաղ է անցկացրել Ռուսաստանի գավաթի խաղարկությունում (մեկ գոլ և մեկ արդյունավետ փոխանցում):
Նրա պայմանագրի ժամկետը «Դինամոյի» հետ լրանում է 2024-ի հունիսի վերջին։