ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 13 կուսակցություն և 1 դաշինք։ Տեղեկությունը հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունը։
Նշենք, որ հայտ ներկայացնելու ժամկետը լրացավ 18.00-ին։
Մասնակցության հայտ են ներկայացրել.
«Հայաստանի եվրոպական» կուսակցությունը
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը
«Ուժը հայրենյաց» կուսակցությունը
«Հանրային ձայն» կուսակցությունը
«Ազգային առաջընթաց» կուսակցությունը
«Հաղթանակ» կուսակցությունը
«Միացյալ Հայաստան» կուսակցությունը
«Արդար Հայաստան» կուսակցությունը
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Մայր Հայաստան» դաշինքը («Երկիր ծիրանի» և «Ինտելեկտուալ Հայաստան կուսակցություններ)
Նշենք, որ աշնանը սպասվող ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների առաջադրման պաշտոնական գործընթացը մեկնարկել է օգոստոսի 3-ից։ Մինչև օգոստոսի 18-ը իրականացվելու է կուսակցությունների և դաշինքների գրանցումը, որից հետո եռօրյա ժամկետում՝ մինչև օգոստոսի 21-ն էլ ընտրական ցուցակները կհրապարակվեն ԿԸՀ կայքում։
Կուսակցությունների, ինչպես նաև ավագանու անդամների թեկնածուների գույքի և եկամուտների հայտարարագրերը ԿԸՀ են ներկայացվելու օգոստոսի 18-ից մինչև օգոստոսի 23-ը։
Նախընտրական քարոզարշավը մեկնարկելու է օգոստոսի 23-ին և տևելու է մինչև սեպտեմբերի 15-ը։ Սեպտեմբերի 16-ին լռության օր է, այդ օրը քարոզչությունն արգելվում է։
Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին:
Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին: