ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի - Sputnik. Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Պարույր Սևակ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Ահազանգը Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է այսօր ժամը 13:06-ին։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 86-րդ կմ-ին բախվել են «Toyota» (վարորդ` Տ․ Շ․, ծնված 1999 թ․) և «Nissan» (վարորդ՝ Լ․ Բ․, ծնված 1993 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ճամփեզրի բետոնե ջրատարի մեջ:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենաների վարորդներին և «Toyota» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Տ․ Շ․-ին ( ծնված 2003 թ․) ավտոմեքենաներից դուրս են բերել տեղի ուժերով․ վերջիններս հոսպիտալացվել են Արարատի ԲԿ: