ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Թուրքիայի հարավում՝ Ադանա նահանգում, 3,7 մագնիտուդով, օջախի է 7 կմ խորությամբ երկրաշարժ է գրանցվել: Տեղեկությունը հայտնում է Տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունը:
«Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Սայիմբեյլի շրջանում տեղական ժամանակով 12:42-ին»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` Թուրքիայում երկրաշարժ էր տեղի ունեցել նաև օգոստոսի 10-ին։ 5.3 մագնիտուդով ցնցումները գրանցվել էին Մալաթիա նահանգում։