Ռումբի մասին ահազանգ. Էյֆելյան աշտարակի աշխատակիցներն ու այցելուները տարհանվել են

Էյֆելյան աշտարակ
Սակրավորներն այս պահին ստուգում են ռումբի առկայությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Ռումբի մասին ահազանգից հետո Փարիզի Էյֆելյան աշտարակի աշխատակիցներն ու այցելուները տարհանվել են: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով BFMTV հեռուստաալիքին։
Նշվում է, որ տարհանումն իրականացվել է որպես նախազգուշական միջոց, իսկ թե ով է ահազանգել ռումբի մասին, դեռ հայտնի չէ։
«Էյֆելյան աշտարակի երեք հարկերից ու հարակից տարածքից մարդիկ տարհանվել են ռումբի մասին հաղորդագրություն ստանալուց հետո», - տեղեկացնում է հեռուստաալիքը:
Ռումբի առկայությունը ստուգելու համար դեպքի վայր են մեկնել սակրավորները։