ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Կերչի նեղուցի երկնքում ՌԴ հակաօդային պաշտպանության ուժերը ևս մեկ ուկրաինական հրթիռ են խոցել: Տեղեկությունը հայտնում է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Ուկրաինայի ԶՈւ–ն փորձել է Ղրիմի կամուրջը գրոհել Ս-200 հրթիռով։
«Շնորհակալություն մեր հակաօդային պաշտպանության զորքերին բարձր պրոֆեսիոնալիզմի և զգոնության համար»,- գրել է Ակսյոնովը Telegram–ում։
Այսօրվա ընթացքում Կերչի կամրջով երթևեկությունը երրորդ անգամ է դադարեցվել։ Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ ականատեսները կրկին ծխի ամպ են տեսել ՀՕՊ-ի աշխատանքի ժամանակ։