Հայ ռազմագերիների լուսանկարների և տեսանյութերի տարածումն անընդունելի է. ՀՀ ՄԻՊ

Անահիտ Մանասյան
Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ գերիները պետք է հնարավորինս շուտ ազատ արձակվեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Սոցիալական ցանցերում ադրբեջանցի օգտատերերի կողմից հայ ռազմագերիների լուսանկարների և տեսանյութերի տարածումն անընդունելի է։ Այս մասին Twitter–ում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։
«Սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերը շարունակում են տարածել 2022 թվականի սեպտեմբերից այդ երկրում պահվող հայ ռազմագերիների լուսանկարներն ու տեսանյութերը, ինչն անընդունելի է։ Հայ ռազմագերիները շարունակում են գերության մեջ պահվել Ադրբեջանում և պետք է հնարավորինս շուտ ազատ արձակվեն»,- հավելել է նա։
Նշենք, որ Բաքուն այս պահին հաստատում է հայկական կողմից 33 անձի գերի լինելու փաստը։ Պաշտոնական Երևանը, սակայն, վստահեցնում է, որ նրանց թիվն ավելի մեծ է։ Իրավապաշտպանների տվյալներով` ադրբեջանական գերության մեջ է գտնվում 80 անձ, ևս 2–ին առևանգել են 2023–ի մայիսի 26–ին։ Մայիսի 27-ին Ադրբեջանի դատարանը կալանավորել է նրանց։
Չեմ բացառում, որ չներեն ինձ. Փաշինյանը` Ադրբեջանում պահվող հայ գերիների մասին