Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար 8 կուսակցություն է դիմել ԿԸՀ

ԿԸՀ
Առաջադրման ավարտին մնացել է 1 օր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար այս պահին 8 կուսակցություն է դիմել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Տեղեկությունը հրապարակվել է հանձնաժողովի ֆեյսբուքյան էջում։

Այսօրվա ընթացքում ԿԸՀ են դիմել «Ուժը հայրենյաց», «Հանրային ձայն», «Ազգային առաջընթաց» և «Հաղթանակ» կուսակցությունները։ Իսկ ավելի վաղ դիմում էին ներկայացրել «Հայաստանի եվրոպական», «Ժողովրդավարական համախմբում», «Քաղաքացիական պայմանագիր», «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունները։

ԿԸՀ–ից հիշեցնում են, որ առաջադրման ավարտին մնացել է 1 օր։
Հավելենք, որ այս պահի դրությամբ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու և քաղաքապետի պաշտոնին հավակնելու մասին հայտարարել են հետևյալ անձինք ու քաղաքական ուժերը.
Նախկին փոխվարչապետ, այժմ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյան (իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն),
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյան,
Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյան,
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյան,
«Ազգային առաջընթաց» կուսակցության վարչության անդամ Հայկ Գրիգորյան,
ՀՀ արդարադատության նախկին նախարար, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյան,
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն (ՀԱՍԱԿ),
Տիգրան Արզաքանցյանի «Ուժը Հայրենյաց» կուսակցություն (ցուցակը գլխավորում է Նելլի Հարությունյանը),
«Մայր Հայաստան» շարժման համակարգող Անդրանիկ Թևանյան,
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարության։
Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին: