ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Երևանի «Արարատը» պայմանագիր է ստորագրել 18-ամյա գանացի ֆուտբոլիստ Քլինտոն Դոմբիլայի հետ (Clinton Dombila): Տեղեկությունը հրապարակվել է ակումբի ֆեյսբուքյան էջում։
Դոմբիլան ծնվել է 2005 թվականի փետրվարի 10-ին: Նա «Արարատ» է տեղափոխվել Մալիում գործող JMG Football ակադեմիայի «Գիդարս» ակումբից:
Քլինթոն Դոմբիլան հանդես է գալիս աջ պաշտպանի դիրքում:
«Արարատում» նա հանդես կգա 12 համարի մարզաշապիկով: