ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանի ՊՆ-ն օրվա ընթացքում տարածել է երկրորդ ապատեղեկատվությունը: Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները օգոստոսի 12-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, կրակ են բացել Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ,հերթական ապատեղեկատվությունն է»,– ասված է հաղորդագրությունում։
Արցախի ՊՆ–ն առավոտյան հերքել էր նաև Ադրբեջանի հաղորդագրությունն այն մասին, թե թե իբր ՊԲ ստորաբաժանումները ժամը 07:43-ի սահմաններում կրակ են բացել Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։