«Վնուկովո» օդանավակայանը փակվել է ԱԹՍ–ի հնարավոր սպառնալիքի պատճառով

Օդանավակայան
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ չվերթերի մի մասն ուղղվել է Մոսկվայի այլ օդանավակայաններ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանն աշխատանքը ժամանակավորապես դադարեցրել է ԱԹՍ–ի հնարավոր սպառնալիքի պատճառով: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Մոսկվայի արտակարգ ծառայությունների ներկայացուցչին։
«Ժամը 09:40-ից ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել օդանավերի չվերթերի և վայրեջքների համար։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ չվերթների մի մասն ուղղվել է Մոսկվայի այլ օդանավակայաններ»,– հայտնել են օդանավակայանից։
Նախորդ գիշեր «Վնուկովո» ու «Դոմոդեդովո» օդանավակայաններն արդեն դադարեցրել էին իրենց չվերթերն ու վայրէջքները։ ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ զինվորականները կանխել են Ռուսաստանի մի քանի շրջաններում, այդ թվում՝ Մոսկվայում, անօդաչու թռչող սարքերի միջոցով ահաբեկչական հարձակումներ իրականացնելու կիևյան ռեժիմի փորձերը:
Ուկրաինայի ԶՈւ գրոհային ԱԹՍ են որսացել Էներգոդարում