Լուկաշենկոն մտածում է Բելառուսում երկրորդ ԱԷԿ կառուցելու մասին

Ալեքսանդր Լուկաշենկո
Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքով՝ երկրորդ ԱԷԿ-ի կառուցումը Բելառուսին կապահովի անհրաժեշտ ամեն ինչով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ մտածում է երկրի արևելքում երկրորդ ԱԷԿ-ի կառուցման մասին:
«Անցնելու ենք էլեկտրաէներգիայի, ատոմակայանն իզուր չենք կառուցել... Ես մի խենթ միտք էլ ունեմ, որ երկրորդ ատոմակայանը կառուցենք արևելքում», - Լուկաշենկոյի ասածը փոխանցում է «СБ.Беларусь сегодня»–ն։
Նրա խոսքով` երկրորդ ԱԷԿ-ի կառուցման դեպքում Բելառուսը կապահովվի անհրաժեշտ ամեն ինչով:
Բելառուսական ԱԷԿ-ը ռուս-բելառուսական խոշորագույն տնտեսական նախագիծն է։ 2400 ՄՎտ ընդհանուր հզորությամբ երկու VVER-1200 ռեակտոր ունեցող կայանը գտնվում է Օստրովեցում (Գրոդնոյի մարզ):
ԵԱՏՄ-ում միասնական արժույթ ստեղծելու մասին առայժմ խոսք չկա. ՌԴ ԱԳՆ