ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Լատինական Ամերիկայի և Աֆրիկայի երկրները հետաքրքրված են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ առևտրի արտոնյալ ռեժիմով։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ տնտեսական համագործակցության դեպարտամենտի տնօրեն Դմիտրի Բիրիչևսկին։
«ԵԱՏՄ անդամ պետությունները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ ուսումնասիրում են այդ հայտերի տնտեսական նպատակահարմարությունը։ Համապատասխան նախաձեռնությունների մշակումը դեռ չի ավարտվել։ Այժմս առևտրի ազատականացման շուրջ պաշտոնական բանակցություններ են ընթանում Եգիպտոսի, ԱՄԷ-ի և Ինդոնեզիայի հետ»,-ասել է դիվանագետը։
2015 թվականին ստեղծված ԵԱՏՄ-ի կազմում ընդգրկված են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը: