Խոշոր վթար Եղեգնաձոր-Մալիշկա ավտոճանապարհին․ կան զոհեր և տուժած

Խոշոր վթար Եղեգնաձոր-Մալիշկա ավտոճանապարհին
Բախման հետևանքով 3 հոգի տեղում մահացել են, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Այսօր խոշոր վթար է տեղի ունեցել Եղեգնաձոր-Մալիշկա ավտոճանապարհին, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
«Օգոստոսի 11-ին, ժամը 11։06-ին Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր-Մալիշկա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը»,-հայտնում է ծառայությունը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ։
Խոշոր վթար Եղեգնաձոր-Մալիշկա ավտոճանապարհին
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 129-րդ կմ-ին բախվել են «Renault» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Հ․ Ռ․, ԻԻՀ քաղաքացի) և «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ․ Կ․, ծնված 1965 թ․). ճանապարհին վառելիքի արտահոսք է եղել։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևոր Հ․ Կ․-ն (ծնված 2002 թ.) հոսպիտալացվել է Եղեգնաձորի ԲԿ, այնուհետև «Էրեբունի» ԲԿ։
Փրկարարները սահմանազատել են տարածքը և ճանապարհի միակողմանի երթևեկությունն ապահովելու նպատակով մոտոսղոցի օգնությամբ կտրել ճանապարհամերձ ծառերի ճյուղերը, հիդրավլիկ գործիքների միջոցով ավտոմեքենայից դուրս բերել վարորդ Ռ․Կ․-ի, 2 ուղևորների դիերը, մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։