Ինչպե՞ս են շոգից փրկվում աշխարհի տարբեր անկյուններում. լուսանկարներ

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Վերջին օրերին ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի տարբեր անկյուններում, գրանցվել է բարձր ջերմային ֆոն կամ ինչպես ընդունված է ասել՝ անոմալ շոգ։ Ջերմաստիճանն այս օրերին որոշ վայրերում հասել է մինչև +48 աստիճանի։ Իսկ Հայաստանում վերջին երկու օրը ջերմաստիճանը բարձրացել է մինչև +40, +42 աստիճան։
Աշխարհի տարբեր անկյուններում լուսանկարինչները արձանագրել են, թե ինչպես են մարդիկ ու կենդանիները պաշտպանվում շոգից։
40 գինեգործներ, գինետներ և հազարավոր հյուրեր. «Dilijan Wine Fest»–ը` լուսանկարներով
Օրինակ՝ կուբացիները շոգից փրկվում են Հավանայի ափերի մոտ գտնվող բնական ավազանում։
ԱՄՆ-ի Հավայի նահանգի Մաուի շրջանում շոգի պատճառով խոշոր հրդեհ է բռնկվել։ Իսկ շոգին չդիմացող կենդանիները փորձում են զովանալ լողավազաններում։
Հիշեցնենք՝ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տվյալներով՝ շոգ ու առանց տեղումների եղանակը Հայաստանում կպահպանվի առաջիկա օրերին` օգոստոսի 11-15-ը։
1 / 18

Երիտասարդը ցատկում է մեկ ոտքի վրա. քաղաքային զբոսայգու սալիկները տաք են

2 / 18

Կուբացիները շոգից փրկվում են Հավանայի ափերի մոտ գտնվող բնական ավազանում

3 / 18

Շոգի պատճառով բռնկված հրդեհ ԱՄՆ-ի Հավայի նահանգի Մաուի շրջանում

4 / 18

Մադրիդում շոգի ժամանակ կանայք թաքնվում են ավտոբուսի կանգառի ստվերում

5 / 18

Տղան Ղրիմում անոմալ շոգի ժամանակ ջուր է լցնում իր գլխին շատրվանից

6 / 18

Мост через высохшее русло реки Луара в Сен-Жорж-сюр-Луар (1 августа 2023). Франция

7 / 18

Տոկիոյի Գինզա թաղամասում անցորդները կիզիչ արևից պաշտպանվում են հովանոցներով

8 / 18

Գոմեշը զովանում է բնական լողավազանում

9 / 18

Տղամարդը զովանում է քաղաքային շատրվանի սառը ջրի մեջ

10 / 18

Բիարիցի (Ֆրանսիա) բնակիչները ծովում փրկվում են ըստ Ցելսիուսի ավելի քան 35 աստիճան ջերմաստիճանից

11 / 18

Собака влезла в городской фонтан, чтоб спастись от жары (9 августа 2023). Мадрид

12 / 18

Կամուրջ Օմ գետի չորացած հունի վրա Ֆրանսիայի Սեն-Ֆրեն գյուղում

13 / 18

Ինքնաթիռը ջուր է լցնում Օդեսայում շոգի պատճառով առաջացած անտառային հրդեհի վայրում

14 / 18

ԱՄՆ-ի Ֆենիքս քաղաքում ջերմաստիճանը հասել է 48,3 աստիճանի

15 / 18

Կենդանաբանական այգու աշխատակիցը թութակին ջուր է խմեցնում

16 / 18

Երեխաները խաղում են շատրվանների հետ (Վրաստան)

17 / 18

Բաղդադում բենգալյան վագրերը փորձում են պատսպարվել շոգից

18 / 18

Երևանի բնակիչները շոգի դեմ պայքարում են քաղաքային շատրվաններոի տարածքում