ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Խաչատուրյանին ու Զաքարյանին ուղեկցել են Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամները և Համահայկական 8-րդ ամառային խաղերի մասնակիցները։
Նրանք ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ:
Հավելենք, որ արդեն 25 տարի (Համահայկական խաղերն անցկացվում են 4 տարին մեկ) «Միասնություն սպորտով» կարգախոսը համախմբում է աշխարհասփյուռ հայերին։
Օգոստոսի 6–ին մեկնարկած Համահայկական 8–րդ խաղերին մասնակցում են 41 երկրի 179 քաղաքներից Գյումրի ժամանած ավելի քան 7 հազար մարզիկ-մարզուհիներ։