Հանգստի շրջան է. պաշտոնյաներից ովքե՞ր են արձակուրդում լինելու առաջիկա օրերին

Արձակուրդի ընթացքում նրանց կփոխարինեն տեղակալները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետի որոշմամբ մի քանի նախարարներ ու այլ պաշտոնյաներարձակուրդ են գնացել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի որոշումներից։
Այսպես․
օգոստոսի 10-ից 10 օրով արձակուրդ է գնացել Պետական վերահսկողության ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը: Այդ ընթացքում նրան փոխարինելու է ՊՎԾ ղեկավարի տեղակալ Անրի Վարդանյանը։
Օգոստոսի 10–ից11 աշխատանքային օրով արձակուրդում կգտնվի նաև առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նրան փոխարինելու է առաջին տեղակալ Լենա Նանուշյանը:
Օգոստոսի 10-ից 5 աշխատանքային օրով արձակուրդ է մեկնել Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը արձակուրդում կգտնվի 5 աշխատանքային օր։
Հովհաննիսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը: