ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. «Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը (Armenian Airlines) այսօրվանից նոր չվերթ է գործարկել Երևան - Բաթում - Երևան երթուղով։ Տեղեկությունը հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ն։
«Թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 անգամ` յուրաքանչյուր երեքշաբթի և ուրբաթ»,– ասված է հաղորդագրությունում:
Տոմսեր կարելի է ձեռք բերել armenianairlines.am կայքում։
Հիշեցնենք` «Հայկական ավիաուղիներ» անվանումով ընկերություն էր գործում նաև 90-ականներին։ Հայաստանի առաջին ավիաընկերությունն էր, որը հիմնադրվեց 1991 թվականին և հետագայում սնանկ ճանաչվեց։
Նորաստեղծ «Հայկական ավիաուղիներ» ընկերության տարբերանշանը նույնն է, ինչ Հայաստանի նախկին ազգային ավիափոխադրող «Հայկական ավիաուղիներ» ՓԲԸ-ինը։