ՃՏՊ Երևան-Մեղրի ճանապարհին. մեքենան հայտնվել է սելավատարում

ՃՏՊ Երևան-Մեղրի ճանապարհին. մեքենան հայտնվել է սելավատարում
Փրկարարները քարշակման միջոցով ավտոմեքենան դուրս են բերել սելավատարից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Վայոց Ձորի մարզում` Սարավան գյուղի մոտակայքում, ՃՏՊ է գրանցվել, որի հետևանքով մեկ մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը ՃՏՊ–ի մասին ահազանգը ստացել է օգոստոսի 10-ին` ժամը 20։56-ին։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ա․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 3 մետր սահել և հայտնվել սելավատարում։
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր Ա․ Ա․-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, տուժածը հոսպիտալացվել է Վայքի ԲՄ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և քարշակման միջոցով ավտոմեքենան դուրս բերել սելավատարից:
Որոտան-Շամբ ճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորակը. կա զոհ