ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) ներկայիս նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանին խոսել է հավաքական անվտանգության վրա ուկրաինական հակամարտության բացասական ազդեցության մասին և հանդես է եկել դրա շուտափույթ ավարտի օգտին։ Այդ մասին նա հայտարարել է Աստանայում կայացած մամուլի ասուլիսում։ Նրա խոսքերը մեջբերում է Interfax-ը։
«ԵԱՀԿ-ի ողջ տարածաշրջանն ապրում է շատ դժվար ժամանակաշրջան և անորոշություն, ուստի այս պատերազմը պետք է ավարտվի»,- ասել է Օսմանին։
Նրա խոսքով` այս հակամարտությունն ազդել է հավաքական անվտանգության վրա, և երբ այն ավարտվի, իրենք կկարողանան էլ ավելի սերտ համագործակցություն հաստատել և տարածաշրջանային իրադարձություններին արձագանքել։
Նշենք, որ Օսմանին պաշտոնական այցով գտնվում է Ղազախստանում։