ԱԱՏՄ-ի ղեկավար է նշանակվել Սլավիկ Սարգսյանը

Սլավիկ Սարգսյան
Սարգսյանը ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալն էր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Սլավիկ Սարգսյանը նշանակվել է Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար։ Այս մասին տեղեկանում է ՀՀ վարչապետի որոշումներից։
«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով և «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Սլավիկ Սարգսյանին նշանակել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար»,-նշված է որոշման մեջ։
Նշենք, որ Սլավիկ Սարգսյանը ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալն էր։ Իսկ ԱԱՏՄ-ի նախկին Գոհար Դարբինյանն էր, որն աշխատանքից ազատվել է այս տարվա հունիսի 7-ին։