Որոտան-Շամբ ճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորակը. կա զոհ

Արխիվային լուսանկար
75-ամյա վարորդը հոսպիտալացման ճանապարհին մահացել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի - Sputnik. Սյունիքի մարզում` Որոտան-Շամբ ճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ Պատահարի մասին ահազանգը մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է այսօր ժամը 16։08-ին։
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լ․ Մ․, ծնված 1958 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 5 մետր գլորվել մոտակա ձորակը:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Լ. Մ․-ն տեղի ուժերով Սիսիանի ԲԿ հոսպիտալացման ճանապարհին մահացել է:
Գյումրիում կռունկավարի ինքնազգացողությունը վատացել է, նա հիվանդանոցի ճանապարհին մահացել է