Ծնվել է 44-օրյա պատերազմի հերոս Արծրուն Հակոբյանի եղբայրը. լուսանկար

Նորածին. արխիվային լուսանկար
Նա հետմահու արժանացել է «Արիության» մեդալի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Ծնվել է արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված Արծրուն Ատոմի Հակոբյանի եղբայրը։ Տեղեկությունը հայտնում է Կոտայքի մարզի Նաիրիի համայնքապետարանը։
Փոքրիկին անվանակոչել են եղբոր անունով` Արծրուն։
Տանը նորից կլսվի այդ անունը. ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Կարեն Ավագյանի եղբայրը
Նորածին Արծրունը
Նոր հույս և ուրախություն. ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Զորիկ Շահրամանյանի քույրը
Ավագ սերժանտ Արծրուն Հակոբյանը ծնվել էր 2001 թ.–ին, 2020 թ.–ի հունվարին զորակոչվել էր պարտադիր զինվորական ծառայության։ Արցախյան 44-օրյա պատերազմի առաջին իսկ օրերից եղել է մարտի դաշտում։ Հադրութում ծանր մարտեր հաղթահարելուց հետո նոյեմբերի 5-ին տեղափոխվել է Շուշի և զոհվել այնտեղ։ Արծրուն Հակոբյանի աճյունը ծնողներին է հանձնվել նրա զոհվելուց մոտ 20 օր անց՝ նոյեմբերի 26-ին։ Հետմահու արժանացել է «Արիության» մեդալի։
Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Նարեկ և Սամվել Ղազարյանների եղբայրը. լուսանկարներ