ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտպանության ոլորտում հայ-լեհական համագործակցությանը վերաբերող հարցեր է քննարկել Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սկվեչինսկիի հետ: Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
«Քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-լեհական համագործակցության ընթացքին և ընդլայնման հեռանկարներին, ինչպես նաև տարածաշրջանայի անվտանգությանն առնչվող հարցեր»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ–ում Լեհաստանի դեսպանության պաշտպանության հարցերով և ռազմաօդային ուժերի կցորդ, գնդապետ Վոյչեխ Վիշնևսկին: