«Ձեր հանձնառությունը ծանր է». Լյուսի Իսկենյանը շնորհավորել է Արցախի ԱԺ նախագահին

Լյուսի Իսկենյան
Սիրիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը հուսով է, որ Արցախի ԱԺ նախագահը կկարողանա կատարել իր առջև դրված խնդիրները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Սիրիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Լյուսի Իսկենյանը շնորհավորել է Արցախի ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին Արցախի համար ծանր պահին պատասխանատու պաշտոն զբաղեցնելու պատրաստակամության համար։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ազգային ժողովի մամուլի ծառայությունը։
«Արցախի ճակատագրական այս օրերին Ձեզ վստահված այս պատասխանատվությունն ու հանձնառությունը ծանր է: Բայց հույս ունեմ, որ դուք ձեռնհասորեն կկարողանաք այն կատարել հանուն Արցախի ինքնության պահպանման և գոյատևման: Ձեր ճանապարհը թեև փշոտ է, բայց աննկուն կամքով ու հաստատ հավատքով պիտի հաղթահարեք բոլոր խոչընդոտները»,–գրել է Իսկենյանը։
Հիշեցնենք` Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը պաշտոնից հրաժարվելու դիմում ներկայացրեց հուլիսի 29-ին։
Օգոստոսի 7-ին այդ պաշտոնում ընտրվեց ՀՅԴ խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը։