Հնարավոր է` գերմանական «Վերդերը» վարձակալի Նաիր Տիկնիզյանին․ ԶԼՄ

Նաիր Տիկնիզյան
Գերմանական ակումբը նաև բանակցում էիտալական «Միլանի» հետ սենեգալցի պաշտպան Ֆոդե Բալո Տուրեի տեղափոխության շուրջ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Գերմանական «Վերդեր» ֆուտբոլային ակումբը դիտարկում է Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանին վարձակալելու հնարավորությունը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով լրագրող Հրաչ Խաչատրյանին:
Նշվում է, որ «Վերդերը» պատրաստ չէ 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել «Լոկոմոտիվի» կողմից պահանջվող գումարը: Գերմանական ակումբը նաև բանակցություններ է վարում իտալական «Միլանի» հետ սենեգալցի պաշտպան Ֆոդե Բալո Տուրեի տեղափոխության շուրջ:
Ավելի վաղ «Վերդերի» մամուլի ծառայությունից ՌԻԱ Նովոստիին հայտնել էին, որ չեն արձագանքի Տիկնիզյանի հնարավոր տեղափոխության մասին լուրերին: tuttomercatoweb.com հարթակը հաղորդում էր, որ գերմանական ակումբը ֆուտբոլիստի համար «Լոկոմոտիվին» առաջարկել է 4 միլիոն եվրո, և առաջիկայում գործարքը կարող է փակվել:
Տիկնիզյանը 2021 թվականից է խաղում «Լոկոմոտիվում»։ Ֆուտբոլիստը ծնվել է Ռուսաստանում, սակայն 2023 թվականի մարտին որոշել է հանդես գալ Հայաստանի հավաքականում։ Ընթացիկ մրցաշրջանում մոսկովյան ակումբի կազմում անցկացրել է 5 հանդիպում տարբեր մրցաշարերում և դարձել 4 գոլի հեղինակ:
Ալեքսանդր Կարապետյանը Համահայկական ամառային խաղերում գոլի հեղինակ է դարձել «Սոչիի» կազմում