ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է «գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագիր երկարաձգման և ծավալների ավելացման փաստաթուղթը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՏԿԵՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ պայմանագիրը երկարաձգվել է մինչև 2030 թվականը։
Հայ-իրանական «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագիրը երկարաձգվել է
Պայմանագիրը ստորագրել են Երևան ՋԷԿ ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արամ Ղազարյանը և Իրանի Իսլամական Հանրապետության նավթի փոխնախարար, գազի ազգային ընկերության տնօրեն Մաջիդ Չեգենին։
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը շնորհավորել է կողմերին պայմանագրի երկարաձգման կապակցությամբ՝ ընդգծելով, որ այն հայ-իրանական բարեկամական հարաբերությունների լավագույն դրսևորումներից մեկն է։
«Պայմանագրի երկարաձգումը շահավետ գործարք է երկու երկրների համար։ Պայմանագրի երկարաձգմամբ հնարավորություն է ստեղծվում ավելացնել նաև գազի ներմուծման և էլեկտրաէներգիայի արտահանման ծավալները, որը միանշանակ դրական ազդեցություն կունենա երկու երկրների տնտեսության զարգացման վրա»,-ասել է նախարար Սանոսյանը։
Մաջիդ Չեգենին իր հերթին կարևորել է պայմանագրի երկարաձգման փաստը՝ ընդգծելով, որ այն նոր զարկ կհաղորդի հայ-իրանական հարաբերությունների զարգացմանը։
Հայ-իրանական «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագիրը երկարաձգվել է