Երևանի Աբելյան փողոցում ենթադրաբար կրակել են 18 համարի ավտոբուսի վրա

Երևանի Աբելյան փողոցում ենթադրաբար կրակել են 18 համարի ավտոբուսի վրա
Ոստիկանները պարզում են դեպի հանգամանքները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Երևանի Աբելյան փողոցում ենթադրաբար կրակել են 18 համարի երթուղային ավտոբուսի վրա։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

«Այսօր՝ ժամը 13։15-ի սահմաններում, ոստիկանություն է ահազանգել 18 համարի երթուղայինի վարորդը և հայտնել, որ Աբելյան փողոցում ենթադրաբար կրակել են իր վարած ավտոբուսի վրա։ Հանգամանքները պարզվում են»,–հայտնեցին մամուլի ծառայությունից։

Նշենք, որ նույն միջադեպի մասին MediaHub-ի լրագրողը դեպքի վայրից հայտնում է, որ կրակոցի հետևանքով վնասվել է ավտոբուսի ապակին։
«Ուժեղ դմփոց լսեցինք»,-ասել է նա։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ դեպքի վայրում աշխատում են ոստիկանության Մաշտոցի բաժնի ոստիկանները, քրեականի և քննչական կոմիտեի աշխատակիցները։
Երևանի Աբելյան փողոցում ենթադրաբար կրակել են 18 համարի ավտոբուսի վրա