ԵՐԵՎԱՆ,10 օգոստոսի – Sputnik. Արցախի Մարտակերտի շրջանի նախկին կենդանաբանական այգու տարածքից փրկված Ռուբեն անունով առյուծը վերադառնում է իր հայրենիք՝ Հարավային Աֆրիկա։ Այս մասին հայտնում են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամից։
Նշվում է, որ նա միանալու է իր տեսակի առանձնյակներին։
«Իր կյանքի ողջ ընթացքում առյուծը երբեք չի շփվել իր ցեղակիցների հետ»,– ասված է հաղորդագրությունում։
Տեղեկացնենք, որ առյուծը փրկվել և Երևան էր տեղափոխվել 2022 թ-ի դեկտեմբերի 4-ին։
Ռուբեն անունով առյուծը
© Photo : Foundation for the Preservation of Wildlife and Cultural Assets
Ռուբեն անունով առյուծը
© Photo : Foundation for the Preservation of Wildlife and Cultural Assets