Ուկրաինայի ԶՈւ գրոհային ԱԹՍ են որսացել Էներգոդարում, այն Զապորոժիեի ԱԷԿ-ի ուղղությամբ էր

ԶԱԷԿ. Արխիվային լուսանկար
Անօդաչու թռչող սարքը որսացել են և ներքև իջեցրել։ Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Էներգոդար քաղաքում ՌԴ ԶՈւ–ն ուկրաինական ուժերի հարվածային անօդաչու թռչող սարք է որսացել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով Ռուսաստանի Դաշնության ուժային կառույցներին։
«Այսօր Էներգոդարի երկնքում նկատվել է ուկրաինական ԶՈւ–ի անօդաչու թռչող սարք, որը շարժվում էր դեպի ԶԱԷԿ»,- ասել է աղբյուրը։
Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ այս անօդաչու թռչող սարքը հարվածային է։ Հավանական թիրախը եղել է Զապորոժիեի ԱԷԿ-ի տարածքը։